Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Զինակոչն ու զորացրումը՝ տասը-տասնհինգ օր ուշ

Զինակոչն ու զորացրումը՝ տասը-տասնհինգ օր ուշ
04.05.2013 | 19:25

Այսօր լռության օր է: Քաղաքական-ընտրական թոհուբոհը մեկ օրով դադարել է, որպեսզի անմիջապես հետո կրկին նոր թափ հավաքի` մեղադրանքների, փոխադարձ ցեխարձակումների նոր «հոսք» բացելով: ՈՒ քանի որ ընտրական գործընթացից չենք խոսում, կանդրադառնանք ապաքաղաքական կառույցի` բանակ:
Պարզվում է` այս տարի զինակոչը և զորացրումը շուրջ կես ամիս ուշացումով են մեկնարկելու:
Ծառայության պատրաստվող բոլոր տղաները տեղեկացվել են, որ, ժողովրդի լեզվով ասած, «պավեստկան» իրենց տրվելու է ոչ թե ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին, այլ շուրջ տասը-տասնհինգ օր հետո: Իսկ սրտի թրթիռով, ծառայության ամեն օրը պարտաճանաչորեն օրացույցից «պոկող» զինվորները ստիպված են տասնհինգ օր էլ ծառայել, քանի որ զորացրումը հնարավոր է լինի մայիսի երեսունին կամ հունիսի սկզբին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ