Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ազատ դեմոկրատները» կլուծարվի՞

«Ազատ դեմոկրատները» կլուծարվի՞
17.05.2013 | 00:30

Առաջիկայում հնարավոր է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը լուծարվի և միանա «վերականգնվող» ՀՀՇ-ին: Այս առնչությամբ մեր աղբյուրը տեղեկացրեց, որ արդեն սկսվել են ներքին բանակցությունները ԱԴԿ-ի հետ, և ակնհայտ է, որ այստեղ ամենևին էլ դեմ չեն նոր քաղաքական ուժի հետ միավորվելուն:
«Ազատ դեմոկրատներից» Ալեքսանդր Արզումանյանի հեռացումն արդեն լուրջ հիմքեր է ստեղծել, որպեսզի առաջիկայում այս կուսակցությունից այլ անդամներ ևս համալրեն «նոր» ՀՀՇ-ի շարքերը: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, կուսակցության հնարավոր «փլուզումից» խուսափելու համար, այստեղ որոշել են առանց լուրջ ցնցումների, «սահուն» անցում կատարել նոր քաղաքական ուժի հովանու տակ:
ՈՒստի առաջիկայում չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատների» կուսակցապետերը հայտարարեն, թե իրենց ու ՀՀՇ-ականների գաղափարական հենքը նույնն է: Հարցականի տակ է մնում ԱԺ խմբակցության այս կուսակցության նախ` երկու, իսկ այսօր արդեն մեկ անդամի կարգավիճակը: Ժամանակին նրանք «Ժառանգությունն» էին ներկայացնում, հետո պարզվեց` ԱԴԿ, հիմա էլ` ՀՀՇ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ