ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հյուրանոց ունենալն էլ իմիջի հարց է

Հյուրանոց ունենալն էլ իմիջի հարց է
10.12.2014 | 12:47

Պարզվում է, Երևանում ամենաեկամտաբեր բիզնեսներից մեկը հյուրանոցներ բացելն է: Իհարկե, շատ հաճախ հյուրանոց ասածը սահմանափակվում է «մոթելով», բայց, միևնույն է, մայրաքաղաքում օր օրի մի նոր հյուրանոցային «համալիր» է ավելանում:

2015-ին ևս Երևանում 300 նոր հյուրանոցային համար կբացվի: Այս մասին հայտարարել է «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերության գլխավոր մենեջեր, Հյուրանոցային տնտեսությունների միության նախագահ Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ Երևանում հյուրանոցային համար գտնել հնարավոր է ցանկացած գնով, այսինքն՝ 15 հազարից մինչև 75-80 հազար դրամ: Ըստ ոլորտի մասնագետի, վերջին 1-2 տարում Երևանում ավելացել է 550 հյուրանոցային համար, իսկ ընդհանուր առմամբ, դրանց թիվը մոտ 5 հազար է, 2 անգամ ավելի, քան 5-6 տարի առաջ:
Հակոբյանը նաև ընդգծել է, որ հյուրանոցային համարներն ավելի շատ են, քան ցանկացողները: Փաստորեն, պարադոքս է ստացվում կամ, այսպես ասած, չի գործում տնտեսագիտական հայտնի առաջարկի և պահանջարկի օրենքը: Չնայած համարների «ավելցուկ» կա, բայց նորերն են կառուցվում: Փողատեր չինովնիկների համար, հավանաբար, հյուրանոց կառուցելը դարձել է իմիջի հարց ու ի թիվս այլ բաների, այն ունենալը պարտադիր պայման է դարձել: Միայն թե փոքր մայրաքաղաքի համար այդքան հյուրանոցներ կառուցելու փաստից (այն դեպքում, երբ տուրիզմի ցածր մակարդակ ունենք) զարմանալ կարելի է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ