Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երբ գյուղը լքում է վերջին բնակիչը

Երբ գյուղը լքում է վերջին բնակիչը
13.07.2016 | 00:59

Այս տարվա «Ոսկե ծիրանի» կարևոր իրադարձություններից էր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» լիամերտրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմը պատմում է Արցախի հայաթափված գյուղի վերջին բնակչի՝ Աբգարի (Ալեքսանդր Խաչատրյան) մասին, որի ճակատագիրը բեկվել է ղարաբաղյան պատերազմի հետևանքով:

Դիտում ես ֆիլմն ու հասկանում, որ այդ պատերազմը բեկել է ոչ միայն հայ Աբգարի, այլև մարդկային նկարագիրը չկորցրած, մարդ տեսակին չդավաճանած ադրբեջանցի Իբրահիմի (Հոմայուն Էրշադի) ճակատագիրը: Այս բախումը, որ մեծ ողբերգությունների առիթ է դարձել հակամարտող երկու կողների համար էլ, իրականում հարվածի տակ է առել անհատ մարդուն, որը տարուբերվում է իրեն պարտադրված պատերազմի թոհուբոհում ու դառնում խամաճիկ արկածախնդիր հրձիգների ձեռքում:


Նկարահանումների ժամանակ բռնկվել է ապրիլյան քառօրյա պատերազմը, և այդ դաժան իրողությունն ավելի է համոզել ֆիլմի ստեղծողներին, որ իրենք կարևոր գործ են անում՝ տեղ հասցնելով արցախյան հակամարտության այս պատմությունը:


Ֆիլմի նկարահանմանը մասնակցել են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ սրանով իսկ վկայակոչելով այն ճշմարտությունը, թե աշխարհի որևէ անկյունում տեղի ունեցող ողբերգություն չի կարող վերաբերել միայն տվյալ տարածքի բնակիչներին: Ցանկացած ազգի ու երկրի ցավը համընդհանուր է, և անհրաժեշտ է դրա դեմ պայքարել համատեղ ուժերով. այս էին վկայում ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցած անձինք:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ