ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Իրավիճակը րոպե առաջ շտկեք

Իրավիճակը րոպե առաջ շտկեք
25.04.2018 | 16:18

Րոպե առ րոպե Հայաստանում իրավիճակը փոխվում է։ ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի դեմքով հայտարարեց, որ փողոցում վարչապետ չեն ընտրում, իսկ փողոցում մարդկանց թիվը ժխտում է վարչապետի պաշտոնակատարի կարծիքը։ Բոլորը շունչը պահած սպասում են, թե առաջիկա ժամերին ինչ որոշում կկայացվի, իրավիճակն ինչպես կհանգուցալուծվի։

Սակայն իրավիճակը կարծես վերահսկողությունից դուրս է գալիս ու վայրկյան իսկ առաջ պետք է լուծում տրվի, փողոցում երիտասարդների մեքենաներով ակցիաները կարող են անդառնալի կորուստների առաջ կանգնեցնել։ Սակայն շարունակվում են վերջին րոպեներին շարժմանը միանալ իշխանության երբեմնի երկրպագուները, ամեն կերպ քծնած ու իրենց պատառը պոկած ուժերը։ Անկեղծ ասած, այնքան տհաճ է այդ ամենը, որ նույնիսկ վարկաբեկում է շարժման երիտասարդական նոր շունչը։


Իսկ ՀՀԿ-ում շատ խառն են, Նիկոլ Փաշինյանն էլ վերջնագրերից չի հրաժարվում։ Թե ով կլինի վարչապետ, ով ինչ պաշտոն կունենա ոչինչ են, երբ սեղանին դրված է թեկուզ մեկ մարդու կյանքին սպառնացող վտանգը։ Սակայն պաշտոնի համար կռիվ տվողների համար միշտ էլ ժողովուրդը վերջին տեղում է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ