-
08.03.2025|
15:32
Սիրիայում վերջին երկու օրերին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսելի էր դեռ դեկտեմբերին. նախկինում գոյություն ունեցած պետության շարունակական քայքայում, որն անխուսափելիորեն ուղեկցվելու է տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի միջև իրական բախումով և կոտորածներով։ Այդ ամենը՝ տարբեր միջազգային դերակատարների հովանավորությամբ և սեփական շահերի սպասարկմամբ։
-
07.03.2025|
23:27
Երեկ տեղի ունեցած Իգդիր-Նախիջևան գազատարի գործարկումը կարող է ազդել տարածաշրջանի անվտանգային և աշխարհատնտեսական միջավայրի վրա, որոշակի վնաս հասցնել Իրանի էներգետիկ շահերին, ինչպես նաև մեծացնել ճնշումը Հայաստանի վրա, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» նախագծի առաջխաղացման մասով...
-
06.03.2025|
16:46
Երեկ Ալիևը այցով Անկարայում էր։ Այցի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացվել է Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները։
-
04.03.2025|
23:06
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փիրվյազովը հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ-ի նախագահ Գրոսսիի հետ: Միջուկային զենքի չտարածման, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրի սկզբունքների կատարման հարցերի հետ մեկտեղ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի էներգետիկ համակարգում միջուկային բաղադրիչի ներդրման հեռանկարը...
-
03.03.2025|
13:55
ՈՒկրաինայի խնդրով բանակցություններն ապագա աշխարհակարգի սկզբունքների մասին են։
Ովքեր կլինեն պայմանավորվող կողմերը, նրանք էլ կլինեն նոր «Անվտանգության խորհրդի» անդամներն ու երաշխավորները:
Եվրոպան դուրս է մնացել այդ բանակցություններից, այսինքն, ԵՄ գլխավոր երկրները դառնում են «սովորական» պետություններ։
Սա է պատճառը, որ խանգարում են խաղաղության բանակցության կայացմանը։
-
01.03.2025|
14:43
Զելենսկիին թևեր տվողը հիմա ձեռքերն է շփում։
Էրդողանը Զելենսկուն վերցնելու է իր ամբողջական վերահսկողության տակ, եթե ԱՄՆ-ը հիմա կտրուկ քայլեր չանի, որպեսզի սանձի Ուկրաինային թևեր տվողին, ապա մոտ ապագայում Թուրքիան դառնալու է մի մեծ գլխացավանք թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի, իսկ հետո արդեն ՌԴ-ի համար...
-
22.02.2025|
05:42
Հայտնի ասացվածքը՝ «Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում», այն մասին է խոսում, որ աշխարհակարգ փոխելու նման մեծ գործը առանց մեծ զոհերի հնարավոր չէ, և ուկրաինական ու այլ միջնորդավորված-պրոքսի պատերազմներն ու այլ բնույթի մասշտաբային բախումները մեր աչքերի առջև ընթացող մեծ գործի առաջին քայլերն են միայն:
-
19.02.2025|
18:01
ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։
-
18.02.2025|
16:52
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան մշտապես հանդես է եկել միջնորդ լինելու դիրքերից։ Հատկանշական է, որ Թուրքիան մշտապես փորձել է նույն սեղանի շուրջ Թուրքիայում նստեցնել Ռուսաստանին և Ուկրաինային, շատ լավ գիտակցելով, որ հարցը դուրս է միայն ռուս-ուկրաինական համատեքստից...
-
16.02.2025|
16:08
Երկրորդ աշխարհամարտի ավարտին արձանագրված արդյունքներից մեկը Լեհաստանի անցումն էր սոցիալիստական ճամբար։