Ես պատմաբան չեմ, ավելին, չգիտեմ, թե ինչ է նշանակում պատմաբան լինել: Ինտերնետի դարում ցանկացած երկրի պատմության մասին կարելի է գտնել բազմաթիվ տեքստեր՝ տարբեր տեսանկյուններից շարադրված ու տարբեր շահեր հետապնդող: Էլ չեմ խոսում արհեստական բանականության հնարավորությունների մասին:
Հայաստանի ապագան կարող է լինել երաշխավորված բացառապես անվտանգային համակարգի բոլոր ռեսուրսների մոդեռնիզացմամբ, իսկ ռազմական բաղադրիչի` որակական ու քանակական կատարելագործման ու հզորացման ճանապարհով։
Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ. այս առումով պրոցեսն արդեն սկսված է։ Բոլորս ստիպված ենք լինելու կատարել ընտրություն, էլ թաքնվելու-խուսափելու հնարավորություն չի լինելու։
Նա, ով ուզում է դառնալ մեծ ու հզոր, իսկ իր շուրջը գերազանցող ուժեր են, ունի երկու ճանապարհ.
1. Հզորանալ և մրցակցել մեծ ու հզոր ուժերի հետ,
2. Մեծ ու հզորներին հավասարեցնել իրեն՝ իջեցնել իր մակարդակին ու ջախջախել։
Իրան-Իսրայել պատերազմի սկիզբը իր հետ բերեց նոր ռազմա-քաղաքական իրողություններ, այն, ինչ արդեն ակնհայտ երևում է:
- Պայմանականորեն՝ «երրորդ համաշխարհային պատերազը» մտավ նոր՝ երրորդ փուլ, ուկրաինական պատերազմը և պատերազմը Գազայի հատվածում առաջին և երկրորդ էտապներն են:
- Վարկաբեկվեց Իսրայելի անխոցելիության առասպելը. պարզվեց, որ F-35-ը նույնպես խոցելի է...