ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորած ծրագիրը. Արտակ Զաքարյան

Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորած ծրագիրը. Արտակ Զաքարյան
02.07.2022 | 10:41

«Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունեության արդյունավետությունը»:
Սա մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից` ի պատասխան Նիկոլի վերջին ասուլիսում արված որոշ հայտարարությունների:


Ի՞նչ է սա: Ի՞նչ է նշանակում «արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը:
Եթե նկատի ունենանք, որ պաշտոնական Բաքուն արդեն սկսել է մերձկասպյան, միջինասիական տարածաշրջանների և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող երկրների հետ միջազգային բեռնափոխադրումների քննարկումը, ապա կարելի է եզրակացնել, որ Նիկոլը հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադիր պայմանավորվածություններն է ձեռք բերել: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի հետ: Այլապես, թուրքերը վստահ չէին լինի այդ հարցում և չէին սկսի այլ երկրների հետ բանակցությունները:


Այդ դեպքում, ու՞մ են պետք ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: ՈՒ՞մ են պետք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները:
Թուրք-ադրբեջանական տանդեմն ու մեր կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը, իսկ Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորած այդ ծրագիրը, ներսում ճնշի ընդդիմության դիմադրություններն ու ապահովի հայ ժողովրդին մանր-մունր հարցերով շեղելու գործը:
2018-ից խաբված հայ ժողովուրդն էլ սպասում է, թե «կարող է մի լավ բան լինի»: Ոչ մի լավ բան Նիկոլի վարչապետությամբ չի´լինելու:


Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք: Սա է այսօր միակ ճշմարիտ ուղին: Մնացածը ժամանակը ցույց կտա, որ պետությունը պահում են, որպեսզի պետությունն էլ քեզ պահի: Այլապես, դատապարտված ես կատարելու օտարի կամքն ու պահանջները:

Դիտվել է՝ 13392

Մեկնաբանություններ