«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Սիրիայում մասնատման սցենար են քննարկում «հաղթողները»

Սիրիայում մասնատման սցենար են քննարկում «հաղթողները»
17.12.2024 | 09:28

Արդարացիորեն հարց է ծագում, թե ինչպես Արևմուտքին հաջողվեց 2011-2015 թվականներին եղածից հետո 2015-16 թվականներին Սիրիա-Թուրքիա համագործակցության եզրեր և ռուս-սիրիական հակասություններ ստեղծել:

Այս ամենն արվեց քրդերով. 2016 թվականի մարտին Սիրիայի քրդերը հայտարարեցին Հյուսիսային Սիրիայի Դաշնություն հիմնելու մասին, ինչը միանգամից դատապարտվեց Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների կողմից: Հետո Ասադը հիշեց 2015-ի հոկտեմբերին քրդերին և իսլամական պետության դեմ կռվող ուժերին տրված ԱՄՆ 50 տոննա զինամթերքի օգնությունը և Սիրիայի քրդերին ռուսական աջակցությունը, որոնք ռուսական ավիացիայի մասնակցությամբ և զինամթերքով հարվածեցին Ազեզի շրջանին, որը կապում էր Թուրքիան Հալեպի հետ:

Այս ամենից հետո Էրդողանն ու Ասադը հիշեցին հին «սիրախաղը», որի կուլմինացիան տևեց 10 օր, նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ը, Ասադի տապալումով: Ասադն ընտանիքով մեկնեց Մոսկվա, իսկ Սիրիայում մասնատման սցենար են քննարկում «հաղթողները», որը նաև հնարավորություն է տալու Մոսկվային անկաշկանդ գործելու, ինչու չէ՝ նաև քրդերով, որոնք Լաթաքիայի լեռներում գտնվող սիրիական բանակի հատուկ ջոկատայինների հետ «կերաշխավորեն» Քաթարից Եվրոպա գնացող գազամուղը:

Կարծում եմ՝ ծանոթ մեթոդ հիշեցրեց, որն Արևմուտքի կողմից կիրառվել է մեզ վրա:

Արևմուտքից մեզ ասվում է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնացեք ուղիղ բանակցությունների առանց Արևմուտքի և Ռուսաստանի, որպեսզի արդյունքում հաղթի Արևմուտքը՝ Թուրքիայով և Ադրբեջանով՝ սիրիական սցենարով:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 15712

Մեկնաբանություններ