Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, սեպտեմբերի 28-ին մի աներևակայելի բան տեղի ունեցավ։ Պետք չէ մոլորության մեջ գցել սեփական գիտակցությունը. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանին մասնակցող պետությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին քիչ էին հետաքրքրում տոնն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հրավիրած ընթրիքը։
Այսօր Ստրասբուրգում աշխատանքներն է ավարտում սեպտեմբերի 28-ին սկսված ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Ամբողջ շաբաթ Ստրասբուրգում քննարկվում էին ԵԽԽՎ անդամ երկրներին ու ամբողջ աշխարհին առնչվող հարցեր: Նստաշրջանի օրակարգի մեջ չխորանալով՝ առանձնացրել եմ առաջին երեք օրերի մի քանի հարցեր ու ելույթներ, որոնք վերաբերում են Հայաստանին:
Նյու Յորքում շարունակվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, որ արդեն հատել է հասարակածն ու անցել նաև հետաքրքրության պիկը՝ առաջին օրը ելույթ ունեցան ԱՄՆ ու ՌԴ նախագահները, հանդիպեցին ու արձանագրեցին տարաձայնությունների անանցանելիություն:
Շուտով 2015-ը կավարտվի, առաջին հարյուրամյակը Հայոց ցեղասպանության: Ժամանակին թուրքական կառավարությունը՝ քեմալականները, որոնք երիտթուրքերի հետնորդներն էին, ոճրագործներին դատապարտեցին, սակայն ցեղասպանության նախաձեռնողները չնշվեցին:
Համեմատաբար վերջերս ամերիկացի գեներալ Ռայմոնդ Օդիերնոն հանկարծ վերադարձավ այն գաղափարին, որ դեռ 2012 թ. հունվարին փոքր-ինչ սքողված ձևով արտահայտել էր մեկ այլ աշխարհահռչակ ամերիկացի` կադրային հետախույզ Պիտեր Գելբրայթը, ով ժամանակին եղել է Հորվաթիայում ԱՄՆ-ի դեսպան և անմիջականորեն համակարգել պատժիչ գործողություններն ընդդեմ Սերբական Կրաինայի Հանրապետության։
2015-ի արդեն 40-րդ շաբաթն ենք ապրում, մնաց 13 շաբաթ, ու՝ տարին փոխվում է: Սահմաններին կրակում են, մարդիկ են սպանվում: Սեպտեմբերի 27-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում սրբալույս մեռոնն օրհնվեց ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ու կոչվեց Հաղթության:
Այս այգաբացին գլխի ընկա, որ ինքնամոռաց տարված եմ մեր իշխանություններով։ Ես, հարկավ, գիտակցում եմ, որ պատվարժան ընթերցողս քմծիծաղով ընդունեց խոստովանանքս, համարելով դա ձախողուն զավեշտախաղ։ Իզուր։
Շաբաթվա սկզբին «Անկախություն-24» տոնակատարություն, ու անմիջապես ի գործ: Վարչապետը մեկնեց Պեկին, ԱԺ նախագահը ոչ մի տեղ դեռ չի գնացել, նախագահն ընդունում է մարզպետներին, հյուրանոց ու շենք է բացում, խորհրդակցություններ գումարում:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների` օրերս Դուշանբեում կայացած եռօրյա գագաթնաժողովը էական նշանակություն ունի, ընդ որում` ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...