ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Եթե լուծենք վստահության դեֆիցիտի խնդիրը

Եթե լուծենք վստահության դեֆիցիտի խնդիրը
08.09.2024 | 14:45

Ինձ համար միշտ զարմանքի և հիացմունքի առարկա են եղել հայ վաճառականները, ովքեր պատմական ամենատարբեր ժամանակներում ստեղծել են հսկայական հայկական ցանց, որն ունեցել է գրեթե պետական կառուցվածք` սեփական լրտեսական ցանց, խորը կապեր տարբեր երկրների ազնվականության և վաճառականության հետ, պաշտպանական մեխանիզմներ և այլն։ Հետագայում Արևելա-հնդկական ընկերությունը պետք է փոխառներ տարբեր մեխանիզմներ, որոնք ժամանակին օգտագործում էին հայ վաճառականները իրենց հայկական ցանցի միջոցով։

Արդի ժամանակներում, որպես այդպիսին, ցավոք, հայկական ցանց այլևս գոյություն չունի։ Գոյություն չունենալու համար կան թե՛ գլոբալ, և թե՛ ներազգային պատճառներ։

Բայց առավել կարևոր են ներքին պատճառները` վստահության դեֆիցիտ, օտարամոլություն, հեշտ հարստանալու մոլուցք, նախանձ և այլն։

Սակայն ես կարծում եմ, որ հայկական կապիտալը կարող է ինչ-որ պահի կրկին լինել գերիշխող, եթե մենք լուծենք վստահության դեֆիցիտի խնդիրը և, օգտագործելով հայկական ստվար Սփյուռքի հնարավորությունները, ձևավորենք գլոբալ առևտրային և լոգիստիկ համակարգ, որի միջոցով հայ առևտրականները կկարողանան լինել գլոբալ օրգանիզմի մասնիկ։

Սա որպես իդեալ ունենալով՝ այսօր պետք է սկսել թեկուզ ամենափոքր քայլերից։

Ես իմ համեստ հնարավորություններով կարողացել եմ մի աննշան գործ սկսել և հույս ունեմ, որ առաջին հաջողությունը հնարավորություն կտա ձևավորելու այն ցանցը, որը մի օր կկարողանա վերաձևել համաշխարհային ֆինանսական և տնտեսական քարտեզը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 16460

Մեկնաբանություններ