«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ֆոտոգեղարվեստի ցուցադրություն ՀՆՄ-ի 3-րդ հարկում

Ֆոտոգեղարվեստի ցուցադրություն ՀՆՄ-ի  3-րդ հարկում
11.10.2016 | 09:11

Նկարիչների միության 3-րդ հարկի ցուցասրահում կայացավ ԺԻՐԱՅՐ ԱՂԱՎԵԼՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որն ասելիքի թարմությամբ, խորքային բազմաբովանդակ շերտերով որքան անսպասելի էր կերպարվեստի սիրահարների, նույնքան սպասելի էր կինոռեժիսոր Աղավելյանի արվեստին քաջատեղյակ մարդկանց համար։ Խոհափիլիսոփայական հենքի վրա Աղավելյանը կարողանում է շնչավորել իր նկարները, որոնք իրենց շարունակության մեջ բերում են արվեստի զարգացման հրամայականը։

Լինելով ֆոտոգեղարվեստում իր ձայնն ու առաջարկը բերող անհատականություն, նա իր որդեգրած ճանապարհը դարձնում է բանուկ իր հետևից եկողների համար։ Մնում է մաղթել նրան նոր ցուցահանդեսներ և, իհարկե, գույների հրավառության բազում ինքնարտահայտումներ։ Ժիրայրն իր այս ինքնատիպ ստեղծագործությունները նախ անվանել է ֆոտոռեժիսուրա, հետո կոլաժներից անցում է կատարել մի այլ վիճակի, որը հայտնի է որպես ֆոտոգեղարվեստ (Fotoart)։


Հեղինակը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այնտեղ ստեղծագործել է ֆոտոգեղարվեստի բնագավառում և ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ։ Ավելորդ չէ նշել, որ արվեստասերներն իրապես գնահատեցին ցուցահանդեսը։
Ավելացնենք, որ Ժիրայր Աղավելյանը հայ հանդիսատեսին լավ հայտնի է «Լավաշ», «Քարերի սիմֆոնիա», «Էդվարդ Ղազարյան», «Նռան ճյուղերով բոցը» (Կոմիտասի մասին) ֆիլմերով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ