Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հետո չասեք՝ չգիտեինք

Հետո չասեք՝ չգիտեինք
23.04.2019 | 23:20

Քանդում եմ, փակում, վերաձևում... երևանյան խրոնիկային առնչվող շարքը երկար չթվարկենք: էականն այն է, որ բոլոր այդ գործողություններն ուղղված են Երևանի բնականոն զարգացմանը: Ամենաթարմ լուրերն առնչվում են շրջիկ առևտրին:

Երևանի քաղաքապետը վրդովված է. «Ոչ մի տարբերություն չկա կցորդի և կրպակի միջև, որն ուղղակի անիվներ ունի: Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում, դնում էր և սկսում էր վաճառել»:


90-ականներին, որքան հիշում եմ, մարդիկ հնարամիտ էին դարձել, ոչ թե՝ «ով, որտեղ, ինչ ուզում, դնում էր և սկսում էր վաճառել», այլ ով ոնց կարողանում՝ ապրում էր, գոյատևում: Կամ` ով ոնց կարողանում` արտագաղթում էր: Իրավիճակ է փոխվել: Մարդիկ հավատում էին դրան, մարդիկ հիմա էլ են հավատում, ու «Նոր» Հայաստանում ամեն օր մի նոր խնդրի են բախվում: Բայց եթե 90-ականներին գիտեին, որտեղից են գալիս, դեպի ուր են գնում, հիմա չգիտեն անգամ՝ որտեղ են... Վերադառնանք օրվա լրահոսին՝ մի հատված էլ մեջբերելով քաղաքապետարանի զգուշացումից. «Քաղաքապետարանը կոչ է անում ձեռնպահ մնալ շրջիկ առևտրի մեքենասարքավորումներ ձեռք բերելուց և գործունեություն ծավալելուց, քանի որ օրենքի փոփոխությունից հետո դրանք կարող են չհամապատասխանել նոր չափանիշներին և դրանք շահագործողները գործունեություն ծավալելու իրավունք չստանան, ինչի հետևանքով տնտեսվարողները, հնարավոր է, վնասներ կկրեն»:
Հետո չասեք՝ չգիտեինք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ