Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Շատերին թվում է, թե սա կինո է, ալիքը կփոխեն՝ կանցնի

Շատերին թվում է, թե սա կինո է, ալիքը կփոխեն՝ կանցնի
24.04.2024 | 20:09

Շատ կարճ՝ հատկապես լրագրողներին:

Տավուշի 4 գյուղերի գյուղապետերից փորձեք իմանալ, թե նախ՝ Մհեր Գրիգորյանի, ապա Փաշինյանի հետ հանդիպմանը ինչ են խոսել, ինչ տոնայնությամբ, ինչ վերաբերմունքով, ինչ է պահանջել համայնքային ղեկավարներից նիկոլոսը, ինչով է սպառնացել, ինչ է ասել հետագա հանձնումների մասով:

Շատերին թվում է, թե սա կինո է, ալիքը կփոխեն՝ կանցնի, կամ, թե փորձագետները հնարում են, դժվար լինի այս ամենը, կամ իբր դեռ ինչեր են լինելու (հավանաբար հիշողությունից վատ են կամ մոռանալու են տալիս, որ ինչ ասվել է, դետալ առ դետալ իրականացավ ու դեռ իրականանալու է):

Էս ամենը շատ իրական է, իսկ Ալիևը չի կանգնելու, ու մեր փոխարեն որևէ մեկը երկրում իշխանություն չի փոխելու՝ չհաշված իմիտացիոն դիմադրողական գործընթացները:

Ի դեպ, այսօրվա միջադեպը Ծիծեռնակաբերդում անհետևանք չի մնալու. սպասեք վատ լուրի, զոհի՝ սահմանին և նման բաների:

Հ.Գ. Եթե, այնուամենայնիվ, դա լրագրող-մեդիաներին չհետաքրքրի, ես վաղը կգրեմ՝ ինչ է եղել:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3911

Մեկնաբանություններ