Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Էքսպրոմտ

Էքսպրոմտ
24.09.2024 | 06:45

Երկնեց Լեռը՝ ծնվեց մուկ,

Մուկը ձեռքն առավ թմբուկ,

Մկնիկներին հավաքեց,

Զարկեց և աղաղակեց.

-Իմ ընկերնե՜ր ցեղակից,

Եվ իմ ազնիվ կողակից,

Իրավիճա՜կ է փոխվել՝

Լեռան որդի՜ եմ կարգվել:

Այսուհետև իմ խոսքը

Կփոխի գետի հոսքը.

Լեռները կցածրանա՜ն,

Ջրերը կբարձրանա՜ն:

Պլստացող ձկներն էլ

Կբարձրանան լեռները.

Կնվաճենք աշխարհը՝

Սա է հանճարոյս բանը:

Բայց լեռները ալեհեր

Աչքով արեցին իրար.

-Արդյոք ցեղ կա՞, որ մի խև

Ժառանգ չի բերել աշխարհ։

Սա էլ մերն էր. Ի՞նչ արած՝

Ինչքան ուզեց, հոխորտաց:

Չնկատեց խևը մեր,

Ի՜նչ մեծ թակարդ են դրել:

Տեղանքը՝ հարուստ պանրով,

Ախորժալի և համով;

Հավաքվեցին մկներով,

Պլստացող ձկներով...

Լեռներին բնադրված

Արծիվներն են նայում ցած,

Սպասում հարմար պահի,

Որ սնվեն Արծվավարի...

Բնությունն իր կարգն ունի,

Որը խախտել չի լինի...

Մուկ ես ստեղծվել՝ մնա մուկ,

Արծիվ չես դառնա, խղճու՜կ...

23.08.2019

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3474

Մեկնաբանություններ