ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Ազգային» և «պետական» եզրույթները հակադրելով՝ խոցելի են դարձնում մեր երկրի իրավաքաղաքական համակարգը

«Ազգային» և «պետական» եզրույթները հակադրելով՝  խոցելի են դարձնում մեր երկրի իրավաքաղաքական համակարգը
24.01.2025 | 15:00

«Ազգային» և «պետական» եզրույթները միմյանց հակադրելիս, ավելին՝ այդ համատեքստում աստիճանաբար «պետական» եզրույթը իբրև «եզակիության, կարևորության, պետության կողմից առանձնակի արժևորման» խորհրդանիշ դիտարկելիս, նախ, հարկ է ելակետ ընդունել, որ այդ հարցադրումները սոսկ քաղաքական կողմնորոշման ոլորտից չեն, դրանք պետք է աղերս չունենան սահմանադրականության հետ: Մասնավորապես «ազգային» եզրույթը Երկրի Հիմնական օրենքով արդեն իսկ անմիջականորեն ամրագրված է ոչ միայն մշակույթի (18-րդ հոդված, 86-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետ և այլն), այլև ընդհուպ անվտանգության ծառայության և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի անվանման առնչությամբ՝ «Ազգային ժողով»: Ասվածի համատեքստում բնորոշ է նաև «ազգային անվտանգության ռազմավարություն» եզրույթը:

«Ազգային» եզրույթը վերը նշված բոլոր համատեքստերում որևէ առնչություն չունի ոչ միայն ազգայնամոլության, այլև անգամ ազգայնականության հետ, ուստի ոչ թե իբր հակադրվում է պետությանն ու պետականությանը, այլ առանցքային երաշխիք է վերջիններիս իմունիտետը բարձրացնելու ուղղութամբ:

Տեղին չէ նաև այդ եզրույթները մշակութային կազմակերպությունների իբրև թե կարգավիճակի հետ փոխկապակցելը. դրանցից առաջինը վերաբերում է գործունեության «էթնիկական ուղղվածությանը», իսկ երկրորդը ոչ թե խորհրդանշում է պետականություն, քանզի խոսքը սոսկ մասնավոր կազմակեպությունների մասին է, այլ՝ ենթակայություն: Ուստի ազգային կառույցները անարգել կարող են և նախապատվելի է, որ շարունակեն իրենց առկա անվանումներով գործունեությունը, ոչ թե պահպանեն իրենց «ազգային կարգավիճակը», ինչպես սխալմամբ արտացոլված է օրենքով:

Մեր ազգային օրենսդրությունը, այդ թվում՝ Հիմնական օրենքը, չունեն այնպիսի խնդրահարույց կարգավորումներ, որպիսիք բնորոշ են Ադրբեջանի և Թուրքիայի իրավական համակարգերին: Զորօրինակ. «Թուրքական պետության հետ քաղաքացիության պարտավորությամբ կապված յուրաքանչյուր ոք թուրք է» (Թուրքիայի սահմանադրության 66-րդ հոդված):

Հ.Գ. Հիշյալ երկու եզրույթների միջև հակադրության անհարկի բանավեճը, այն անտեղի թեժացնելը է՛լ ավելի խոցելի է դարձնում մեր Երկրի իրավաքաղաքական համակարգը, քանզի այն թյուր տպավորությունն է ստեղծվում, որ իբր թե կան ազգայնամոլության տարրեր, որոնք հարկ է արմատախիլ անել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ