Այս «գովազդը» տեղադրված է Հայոց մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից մեկում և, թվում է, թե պետք է կարևորեր ու փառաբաներ հայերեն ընթերցանությունը, սակայն անհասկալիորեն ԶԳՈՒՇԱՑՄՈՒՄ Է, ասես հայերենը վտանգ է սպառնում ՄՏԱՎՈՐ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ առաջացմանը և վերաբերում է խիստ կործանարար անկարողությունների ձեռքբերման:
Փորձենք մեզ լավատեսորեն տրամադրել և հավատալ, որ այս խայտառակությունը հեղինակել են հայերենից առնվազն բոբիկ անձինք, որոնք չեն սերտել «նորաձև կրթության» դասընթացները և ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ հրավիրելու փոխարեն նախազգուշական ահազանգ են հնչեցնում…
Հուսանք, որ պատահականություն է, այլ ոչ չարամտություն, որպիսի երևույթներով այլևս չես զարմացնի մեր հասարակությանը:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ