Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մարդիկ հրաժարվում են «հեղափոխական Նիկոլից», բայց դեռ չեն գտնում այլընտրանք

Մարդիկ հրաժարվում են «հեղափոխական Նիկոլից», բայց դեռ չեն գտնում այլընտրանք
06.06.2025 | 14:19

Եթե ընդդիմությունը շարունակի քաղաքական պայքարը կառուցել միայն հակափաշինյան հռետորաբանության վրա՝ առանց ժողովրդին առաջարկելու հստակ, իրագործելի ու փաստերով հիմնավորված ճանապարհային քարտեզ, ապա 2026-ը ոչ թե պատմական շանս է դառնալու, այլ՝ հերթական քաղաքական մեծ հիասթափություն։

Այո՛, ժողովուրդը հոգնել և հիասթափվել է այս իշխանությունից, բայց միայն իշխանությունից հոգնելը և հիասթափվելը բավարար չէ իշխանությունը փոխելու համար։ Մարդիկ վաղուց զգացել են՝ դժգոհությունն առանց լուծման տեսլականի դատարկ աղմուկ է։ Պատկերացնո՞ւմ եք ընտանիք, որ դժգոհ է հին տան վիճակից, բայց նոր տան մի հատ նախագիծ էլ չունի։ Ահա այսօր այս վիճակում է մեր հասարակությունը։ Եվ այս իրավիճակում ամեն օր հնչող «Նիկոլը պետք է հեռանա» կարգախոսը դարձել է ոչ թե խիզախության նշան, այլ՝ քաղաքական ճնշող ունայնության խորհրդանիշ։ Հասարակությունը հասկանում է նաև մեկ այլ կարևոր իրողություն՝ Փաշինյանի վարկանիշի անկումը դեռ չի նշանակում ընդդիմության հաղթանակ։

Նիկոլի նկատմամբ վստահության նվազումը պարզապես սթափ հասարակության արձագանքն է խնդիրներին, պարտություններին, բայց դա երբեք ավտոմատ կերպով չի վերածվելու ընդդիմության նկատմամբ վստահության։ Այս պահին մարդիկ պարզապես հրաժարվում են «հեղափոխական Նիկոլից», բայց դեռ չեն գտնում այլընտրանքը։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչ ոք հստակ չի ասում՝ ինչ պիտի փոխվի, ինչպես է փոխվելու, և ամենակարևորը՝ ով և ինչպես է պատրաստ իրականացնելու այդ փոփոխությունը։ Ժողովուրդն այսօր սպասում է մաքուր խղճով, սառնասիրտ առաջնորդների, որոնք հստակ ասելու են. «Ահա՛ մեր պլանը, ահա՛ մեր թիմը, ահա՛ մեր հավատարմությունը երկրի ապագային»։ Որևէ քաղաքական ուժ չի կարող լցնել քաղաքական վակուումը, եթե ինքը վստահությամբ չի գերազանցում այն իշխանությանը, որին քննադատում է։ Ժամանակն է դուրս գալու պասիվությունից, անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական իրականություն։ Հասարակությունն այլևս չի մոլորվում գեղեցիկ բառերից։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3099

Մեկնաբանություններ