ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Առկա ցուցանիշներն արտացոլում են արտաքին տնտեսական կապերի խզումը և Հայաստանի դիրքերի թուլացումը արտաքին շուկաներում

Առկա ցուցանիշներն արտացոլում են արտաքին տնտեսական կապերի խզումը և Հայաստանի դիրքերի թուլացումը արտաքին շուկաներում
06.06.2025 | 17:35

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող պաշտոնական տվյալները խորը մտահոգություն են առաջացնում Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, որոնք վկայում են ազգային տնտեսության համակարգային անկման և աճող խոցելիության մասին։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4%, որը 9.8 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա վկայում է տնտեսության դանդաղման մասին։ Ֆորմալ առումով սա դեռ ռեցեսիա չէ, սակայն դանդաղման տեմպերը մտահոգիչ են։

Հատկապես մտահոգիչ է արդյունաբերական արտադրության 16.1% անկումը, այդ թվում՝ մշակող արդյունաբերության անկումը՝ 23.5%-ով և հանքարդյունաբերության անկումը՝ 6.8%-ով։ Սա մեր երկրի տնտեսության արտահանման պոտենցիալի անկման վերաբերյալ ահազանգ է։

Միևնույն ժամանակ, գրանցվել է արտաքին առևտրի շրջանառության աննախադեպ անկում՝ 52.9%, որտեղ արտահանումը նվազել է 60.4%-ով, իսկ ներմուծումը՝ 46.5%-ով։ Այս ցուցանիշները ուղղակիորեն արտացոլում են արտաքին տնտեսական կապերի խզումը և Հայաստանի դիրքերի թուլացումը արտաքին շուկաներում։

Հայաստանի տնտեսությունը ցույց է տալիս դանդաղումից դեպի ստագնացիա կամ նույնիսկ դեպի ռեցեսիա անցման բոլոր նշանները, և այս ամենը՝ արտաքին աջակցության բացակայության և արտահանման անկման հետ մեկտեղ իրավիճակը դարձնում են համակարգային:

Արտաքին ուղղակի ներդրումների կրճատման փաստը, զուգորդված արտադրության դինամիկայի վատթարացման հետ, վկայում է երկրի ներքին քաղաքականության և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության անկման մասին։ Արտաքին անվտանգային սպառնալիքների աճի և օրվա իշխանությունների կողմից իրագործվող հստակ տնտեսական քաղաքականության և ռազմավարությունների բացակայության համատեքստում, առկա ռիսկերը կայուն դեպրեսիայի վերաճելու միտում ունեն՝ հետագա խորը սոցիալական հետևանքներով։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ