ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արևմուտքի պարզ տրամաբանությունը

Արևմուտքի պարզ տրամաբանությունը
18.07.2025 | 15:06

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել, հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։

Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։

@ArmeniaSputnik

Եվ այսպես շարունակ՝ արդեն մոտ երկու հարյուր տարուց էլ ավելի, հատկապես, Բեռլինի կոնգրեսից հետո մինչև այժմ, եվրոպական մայրաքաղաքներում դատապարտում են, դատափետում են, քննադատում են, քննարկում են, մտահոգված են, սարսափած են, բողոքում են, կոչ են անում, հորդորում են և… Դրանից անմիջապես հետո նետվում են բազմապիսի համոգործակցության Թուրքիայի, ներկայումս նաև Ադրբեջանի հետ: Կնքում են երկարաժամկետ էներգետիկ, տնտեսական համաձայնագրեր, շոյում ու փաղաքշում են ժողովրդավարությունից և իրենց իսկ հռչակած եվրոպական արժեհամակարգից շատ հեռու պետական ղեկավարներին: Հետո նորից հիշում են «Ասիայի եվրոպացիներ» հորջորջվող խեղճ հայերին, նորից արցունքոտ աչքերով ճանաչում են Հայոց ցեղասպանությունը քաղաք առ քաղաք, նահանգ առ նահագ, գյուղ առ գյուղ, շուտով՝ երևի նաև տնետուն: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի կոնկրետ գործողություն: Արցախը հայկական պահելուն օժանդակելը և էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը: Բայց դա երբեք չի լինի: Պատճառը մեկն է. եվրոպական լիդերների և նաև նրանց գործընկեր ամերիկյան ստրատեգների համար ցանկացած երկիր և ժողովուրդ արժեք ունի միայն և միայն մեկ չափանիշով՝ որքան է այն պիտանի հակառուսական քաղաքականության տարբեր ոլորտներում օգտագործելու համար: Եթե պիտանի չէ, ուրեմն պետք է արհամարհվի և պատժվի: Սա է Արևմուտքի պարզ տրամաբանությունը: Եվ դա նոր չէ: Սկսած 19-րդ դարից՝ այդպես է: Պատմությունն է ապացուցել: Իրենք չեն էլ թաքցնում: Իրենք մեղավոր չեն, որ ուրիշները չեն հասկանում: Օրինակ, ասենք, ՀՀ եվրաքվեականներն ու փորձանքագետները: Իմ կարծիքով՝ լավ էլ հասկանում են, բայց դե գրանտի համը ուրիշ է: Ասում են՝ շատ քաղցր բան է: Ես երբեք չեմ ստացել, չգիտեմ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 893

Մեկնաբանություններ