Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ապրում է ցավը քո կողքին

Ապրում է ցավը քո կողքին
13.04.2025 | 09:23

Ես գիտեմ, թե ինչու են մարդիկ որևէ սովորական օր արթնանում տխուր աչքերով, նայում աշխարհին ոչ այնպես, ինչպես երեկ, և չեն գտնում շարքային մի սուտ մտերիմներին համոզելու համար: Այդպես մոռացված ցավն է արթնանում:

Ինչ-որ մի օր, կամ մի քանի օրեր, կամ շաբաթներ ու ամիսներ ապրում է ցավը քո կողքին, ստվերի նման գալիս է՝ ներբաններից կառչած, ուզում է, որ դու իրեն բարեկամ կոչես, տրվես չմերժված գոյությանը, ու այդպես հոսում է ժամանակն այնքան, մինչև որ դու մոռանում ես այդ մասին: Դու չես հիշում այն մասին, որ ցավը չգնաց, չհեռացավ քեզնից, այլ տարրալուծվեց եթերում, թաղվեց փոշու մեջ, մոլորվեց մոտերքում: Դու ուզում ես չհիշել այդ մասին: Եվ հաճելի է դառնում մոռացությունը, քանի դեռ մի առավոտ չես արթնացել այսպես՝ ծանրացած սրտով ու չես հարցրել ինքդ քեզ՝ սա ի՞նչ տարածուն թախիծ է…

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 11571

Մեկնաբանություններ