Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

ՈՒրուգվայի պետհամալսարանում հայերեն կդասավանդվի

ՈՒրուգվայի պետհամալսարանում հայերեն կդասավանդվի
15.03.2018 | 13:18

Հայաստանի դեսպանության և ՈՒրուգվայի Հանրապետության համալսարանի միջև համագործակցության արդյունքում համալսարանի օտար լեզուների կենտրոնում հայերեն կդասավանդվի: Հայոց լեզվի դասերը սկսվելու են գալիք օրերին, դասավանդելու է Երևանի պետական համալսարանի շրջանավարտ բանասեր Հովհաննես Բոդուկյանը:

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ