Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Որ կողմ «շրջվի» Գագիկ Ծառուկյանը

Որ կողմ «շրջվի» Գագիկ Ծառուկյանը
11.11.2014 | 00:34

ԲՀԿ-ի ճակատագիրը շա՜տ բարդ է: Օրվա կեսը` իշխանություն, մյուս կեսը` այլընտրանք, գիշերն էլ անցյալի «ստվերներն» են այցելում: Այսպես. պարզվում է, ոչ միայն ՀԱԿ-ն է համառ պայքարում, որ հանկարծ ԲՀԿ-ն նորից իշխանության «գիրկը» չվերադառնա, այլև այդ գործին է լծվել Ռոբերտ Քոչարյանը: Մեր տեղեկություններով, վերջինս բավականին ոգևորվել է այս շարժմամբ ու վերստին անցել «կոնֆիդենցիալ» հանդիպումների հայ-ռուսական տանդեմում: ԲՀԿ-ի «խոսքին ու գործին» էլ «կոշտություն» հաղորդողը հենց նա է: Գագիկ Ծառուկյանն էլ դիլեմայի առաջ է կանգնած. էս կողմ է շրջվում` «նախագահ ջանն» է, էն կողմ` «կնքահայրը»: Իսկապես բարդ է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ