ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Նիկոլը Ստրասբուրգում «յուղ է վառում»

Նիկոլը Ստրասբուրգում «յուղ է վառում»
01.10.2025 | 14:10

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) անդամ պետություն է 2001 թվականից սկսած: Անդամակցությունից մինչ օրս Հայաստանը դասվում է որպես ԵԽ-ի ամբողջական մոնիտորինգի տակ գտնվող պետություն:

Նույն կարգավիճակն ունեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՈՒկրաինան, Մոլդովան և այլն:

Այս կարգավիճակը նշանակում է, որ տվյալ պետությունը լիարժեք չի համապատասխանում ԵԽ չափանիշներին ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի իշխանության չափումներով: ՈՒստի, ԵԽԽՎ-ն հետևում է այդ պետության՝ անդամակացությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, նշանակում է համազեկուցողներ, տարեկան զեկույցներ է պատրաստում և այլն: Հենց ԵԽ-ն համոզվի, որ տվյալ պետությունն արդեն համապատասխանում է ԵԽ չափանիշներին, այն հանվում է մոնիտորինգի տակ գտնվող երկրների շարքից:

Նիկոլը մեր անտեղյակ ժողովրդին, սեփական դուքյանի վերածված «քաղհասարակության» հետ ձեռք ձեռքի տված, փորձում է քարոզել ու համոզել, որ 2018 թ. «ոչ բռնի և այլն...» սահմանադրական հեղաշրջումից հետո Հայաստանը դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», բայց հասնելով Ստրասբուրգ, չի համարձակվում կես բերան բարձրաձայնել. «մենք վաղուց արդեն ժողովրդավարության բաստիոն ենք, բա մեզ ինչու՞ չեք հանում մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկից»:

Գիտե՞ք ինչու նա չի խոսում այս ամենակարևոր հարցի մասին ու չի պնդում դա: Որովհետև, Նիկոլը բոլորից լավ է հասկանում, որ «ժողովրդավարության բաստիոնի» մասին իր ու «քաղհասարակության» հեքիաթները միայն մեր խեղճ ու կրակ, անտեղյակ հայաստանցիների ականջների համար են: Եթե ԵԽ-ում նման հարց դնի՝ Ստրասբուրգում միայն բարձր կծիծաղեն, ու ստիպված կլինեն բարձրաձայնել իրականությունը «ժողովրդավարության բաստիոնի» մասին:

Հետևաբար, ինչ հեքիաթներ էլ Նիկոլը պատմի, Հայաստանի ժողովրդավարացման գնահատման միակ ինստիտուցիոնալ մեխանիզմը սա է. Հայաստանը կամ շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկում, ինչպես 2001 թ. մինչև հիմա է, կամ եթե Նիկոլն այն իրոք այն դարձրել է «ժողովրդավարության բաստիոն», ուրեմն Հայատանը պիտի վաղուց դուրս բերված լիներ այդ ցանկից:

Իսկ դա այդպես չէ. Նիկոլը Ստրասբուրգում յուղ է վառում:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Որպես ԵԽԽՎ նախկին պատվիրակության անդամ, տեղեկացնեմ, որ 2017 թ. ավարտին օրակարգում արդեն քննարկվում էր Հայաստանը ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող պետությունների ցանկից հանելու հարցը:

Դիտվել է՝ 2770

Մեկնաբանություններ