Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հովիկ Աբրահամյանը նախապես է հարցերը լուծում

Հովիկ Աբրահամյանը նախապես է հարցերը լուծում
30.09.2013 | 16:06

Աժ նախագահն այսօր այնքան էր խոցված այն հարցով, թե ինչու գլխավոր դատախազը խորհրդարանին հաշվետվություն չի ներկայացրել, որ երբ նոր թեկնածուն` Գևորգ Կոստանյանը, իր ելույթը ներկայացրեց, առաջինը նրան Աբրահամյանն հարց ուղղեց, թե այս առումով ինչ տեսակետ ունի: Վերջինս էլ ձեռքի հետ իրեն գովեց, թե զինդատախազ ժամանակ էլ աշխատել է շատ հրապարակային, հավելեց. «Գլխավոր դատախազի հաշվետվողականությունն անհրաժեշտ է»: Հետո էլ բացատրեց, թե մինչ այդ գործել է գրավոր հաշվետվության մեխանիզմը, սակայն նա կողջունի, եթե օրենքը հստակեցնի և գլխավոր դատախազը տարեկան մեկ անգամ ԱԺ հաշվետվություն ներկայացնի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ