Հայդուկային պայքարի օրենքներով Հայդուկը չպետք է ամուսնանար և ընտանիք կազմեր։
Ընտանիք և զավակներ ունեին Աղբյուր Սերոբը և Գևորգ Չաուշը` հայ ազատագրական պայքարի երկու նվիրյալ դեմքերը։
Ավելին Սերոբի կինը Սոսե Մայրիկը ինքը դարձավ ֆիդայական պայքարի խորհրդանիշերից մեկը։
Որևէ մեկի մտքով, սակայն երբևէ չի անցել կասկածի տակ դնել նրանց ազնիվ և սուրբ գործը։
Մեղադրել ոչ ճշմարիտ և օրենքից դուրս ֆիդայի լինելու մեջ, փորձաքննության ենթարկել նրանց արյունը, հայրության ճանաչման հարցով դիմել քաղաքացիական դատարան։
Անկախ իրենց կարգավիճակից նրանք նվիրվեցին հայրենիքի ազատագրության ամենավեհ գործին, զոհեցին իրենց այդ զոհասեղանին։
Կրթությունը Հնաձև է:
Վահե ԹՈՐՈՍՅԱՆ