14.05.2014|
17:18
Այսօր «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ԱԺ hանրապետական կուսակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն իր ելույթում նշեց, որ ականատեսն ենք աշխարհաքաղաքական բարդ զարգացումների, ունենք սակավ ռեսուրսներ, այդ պատճառով էլ պետք է կարողանանք գնահատել մեր երկրի կայուն և անվտանգ զարգացման համար երկարաժամկետ շահերը: