-
15.04.2014|
11:10
Վարչապետ նշանակելուց հետո Սերժ Սարգսյանը հորդորել է Հովիկ Աբրահամյանին կադրեր ընտրելիս չառաջնորդվել քավոր-սանիկական սկզբունքներով: Իհարկե, այս պահանջը տեղին է, եթե նկատի չունենանք մեր իրականությունը, սակայն այն զավեշտի է հասնում, երբ դիտարկում ես հայկական էլիտան, քրեաօլիգարխիկ համակարգը:
-
15.04.2014|
02:44
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
-
14.04.2014|
17:47
Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առայժմ չի հստակեցնում, թե ինչ փոփոխություններ կլինեն նոր կառավարության կազմում՝ նշելով, որ նախագահը շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ: Նոր վարչապետին ներկայացնելու արարողությունից հետո Հովիկ Աբրահամյանը ճանապարհել է Սերժ Սարգսյանին, և լրագրողներին հաջողվել է նրան մի քանի հարց ուղղել:
-
14.04.2014|
17:45
Yerkir.am-ի տեղեկություններով` կառավարությունում սպասվում են կադրային լուրջ փոփոխություններ: Ըստ կայքի աղբյուրների` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով Տիգրան Սարգսյանի մտերիմն է, այլևս չի լինի նոր կառավարությունում, նրան կփոխարինի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
-
14.04.2014|
17:40
Երեկ 5000 ցուցարարներ Մոսկվայում դուրս են եկել փողոց` ազատ մամուլի դեմ Ռուսաստանի իշխանությունների սկսած հետապնդման դեմ։
Ցուցարարները դժգոհ են, որ պետական հեռուստաընկերությունները ուկրաինական ճգնաժամի լուսաբանումը վերածել են վտանգավոր քարոզչության։ Նրանք իրենց հանրահավաքն անվանել են «Ճշմարտության երթ», իսկ ելույթ ունեցող պատմաբան Անդրեյ Զուբովն ասել է, որ հեռուստաեթերից անընդմեջ ռուս ժողովրդին ստելը երկիրը տանում է անդունդ։
-
14.04.2014|
17:35
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ: Նախագահը կառավարության անդամներին և կառավարության նիստին հրավիրվող պաշտոնյաներին ներկայացրել է նորանշանակ վարչապետին:
-
14.04.2014|
13:51
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կանցկացնի «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Ցուցահանդեսում իրենց գործերը կներկայացնեն ավագ դպրոցների աշակերտները։
-
14.04.2014|
11:26
«Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական խմբակի ու Երեխաների հոգածության ցերեկային կենտրոնի երեխաներն ապրիլի 14-20-ը հանդես կգան խմբակային ցուցահանդեսով։ Ցուցահանդեսը կկրի Ավագ շաբաթվա խորհուրդը։
-
13.04.2014|
23:22
Ապրիլի 13-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնախմբեց Ծաղկազարդը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Առավոտյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարի բակում հոգեպարար «Որ Վերօրհնիս» շարականի երգեցողությունից և օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո կատարվեց Անդաստանի արարողություն ու մանուկների օրհնության կարգ:
-
13.04.2014|
19:12
Ռուսական կողմը կկասեցնի ցակացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին՝ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում ռուս հայրենակիցների յոթերորդ համաժողովում, ապրիլի 12-ին: