ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Աշգաբադ

    ՀՀ փոխարտգործնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Աշգաբադ

    09.03.2014| 15:18
    Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ Մշակույթի նախարարության և Հայկական զարգացման գործակալության ներկայացուցիչներ, գտնվում էր Թուրքմենստանում։
  • Մուլտֆիլմերի մեղեդիները՝ Disney Non-Stop համերգային ծրագրում

    Մուլտֆիլմերի մեղեդիները՝ Disney Non-Stop համերգային ծրագրում

    09.03.2014| 13:54
    Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղեցիկ նվեր է պատրաստել երեխաների համար։ Նվագախումբը կներկայացնի Disney Non-Stop համերգային ծրագիրը, որտեղ ընդգրկված են հանրահայտ մուլտֆիլմերի մեղեդիները։ Սա երիտասարդական նվագախմբի հերթական նախաձեռնությունն է, որը մատչելի ու հասանելի երաժշտությամբ պատանիներին ու երիտասարդներին ուղղորդում է դեպի դասական արվեստը։
  • Կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի նիստը

    Կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի նիստը

    09.03.2014| 13:53
    Մարտի 8-ին Կոմպոզիտորների միությունում կայացավ սիմֆոնիկ և կամերային մասնաճյուղի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկաներն ունկնդրեցին Դավիթ Գիլանյանի «Ludus Memoria» դաշնամուրային բազմամաս ստեղծագործությունը, որը գրվել է Հինդեմիտի «Ludos toualis» ստեղծագործության ձևակառուցվածքի հիման վրա:
  • Խոդորկովսկին Մայդանում է

    Խոդորկովսկին Մայդանում է

    09.03.2014| 13:33
    Երեկ գիշեր Կիևի Անկախության հրապարակ է ժամանել նախկին քաղբանտարկյալ, «ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին: Մայդանում նրան ուղեկցել է Ուկրաինայի նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոն:
  • Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Գերմանիայում

    Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Գերմանիայում

    08.03.2014| 12:19
    Ըստ եվրոպական «Օրեր» անկախ ամսագրի՝ մարտի 6-ին Բեռլինում, Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
  • «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի պրեմիերան

    «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգի պրեմիերան

    08.03.2014| 12:05
    «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 14-ին, ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:
  • Նախագահը Դուբլինում հանդիպումներ է ունեցել

    Նախագահը Դուբլինում հանդիպումներ է ունեցել

    08.03.2014| 11:03
    Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:
  • Սերժ Սարգսյանը ՈՒկրաինայի մասին

    Սերժ Սարգսյանը ՈՒկրաինայի մասին

    08.03.2014| 10:57
    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին: «Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի իրադարձությունները համարելով լուրջ մտահոգության առարկա:
  • Դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար

    Դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար

    07.03.2014| 15:21
    Մարտի 7-ին մեկնարկեց «Ես ստորագրում եմ» խորագրով եռօրյա դասընթացը՝ նախատեսված ՀՀ տարբեր բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ 25 ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպել են «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
  • Ջոն Քերի. «Կանայք առանցքային դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցում»

    Ջոն Քերի. «Կանայք առանցքային դեր ունեն խաղաղության և անվտանգության հարցում»

    07.03.2014| 11:52
    Կանանց միջազգային օրը սոսկ օրացույցում նշված օր չէ: Այն սոսկ մի օր չէ, երբ մենք վերահաստատում ենք աշխարհն առավել խաղաղ ու բարեկեցիկ դարձնելու մեր հաստատակամությունը. սա այն օրն է, երբ մենք ընդունում ենք, որ խաղաղության, բարեկեցության ու կայունության հեռանկարները ավելի մեծ ու շատ կլինեն, եթե աշխարհում ավելի շատ հնարավորություններ լինեն կանանց համար: