-
17.01.2014|
16:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինը, համագործակցելով «Մեծն Ներսես» ԲՀԿ-ի և «ԱՄՔՈՐ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ, վարչական շրջանում հաշվառված 500 սոցիալապես անապահով ընտանիքների հատկացրեց ձմեռային ճտքակոշիկներ, մանկական հագուստ և հիգիենիկ պարագաներ:
-
17.01.2014|
16:44
Մոսկվայի բնակիչներն ու մայրաքաղաքի այցելուները կկարողանան տեսնել Չելյաբինսկի երկնաքարի բեկորները, ինչպես նաև տիեզերական այլ ցուցանմուշներ, որոնք կցուցադրվեն հունվարի 17-ին: Ժամանակավոր ցուցահանդեսը կանցկացվի մայրաքաղաքի պլանետարիումում: Ըստ թանգարանի տնօրենի, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները ձգվել են ավելի քան վեց ամիս, բայց արդյունքը արդարացնում է ներդրած ջանքերը:
-
17.01.2014|
15:01
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը մասնակցելու է վաղը, Ազատության հրապարակում, ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին:
-
17.01.2014|
13:07
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ Փարիզում։ Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
-
17.01.2014|
12:31
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը դիմել է՝ 2016թ. Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադայում որպես հյուր մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով այդ երկրի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ֆայիք Հասանովին։
-
17.01.2014|
12:24
«Սև հինգշաբթի»: Այսպես է անվանել երեկվա օրն ՈՒկրաինայի ընդդիմությունը: Երեկ Գերագույն ռադան կողմ է քվեարկել հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին: Դրանք ընդունվել են առանց քննարկման և ընդդիմադիր պատգամավորների մասնակցության: Քվեարկությունները տեղի են ունեցել առանց էլեկտրոնային համակարգի` ձեռքերով:
-
17.01.2014|
10:58
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը գործում է, ուզում ենք վերականգնել աշխատանքային նախկին ռիթմը: Կենտրոնը չի փակվելու»,-irates.am-ի հետ զրույցում վստահեցրեց կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
-
16.01.2014|
17:36
Կառավարությունը փորձում է շահել երիտասարդության սիրտը։ ԿԳ նախագահ Արմեն Աշոտյանը կառավարության նիստում առաջարկեց մայիսի 16-ը պետականորեն հայտարարել Երիտասարդության օր։
-
16.01.2014|
17:34
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը գիտնականին հատուկ մոտեցում ցուցաբերեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։
-
16.01.2014|
16:53
Վերջին օրերի առատ ձյան հետևանքով ավտոճանապարհների անցանելիությունը, ճանշինների աշխատանքը տեղում ստուգելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
Յուրաքանչյուր մարզում ճանշինների ղեկավարները նախարարին զեկուցեցին իրենց կողմից սպասարկվող ճանապարհների մաքրման աշխատանքների ընթացքի, առկա խնդիրների և դժվարությունների մասին: