ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մայիսին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցից թունավորման 13 դեպք

Մայիսին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցից թունավորման 13 դեպք
29.05.2012 | 03:19

Մայիսի 12-25-ին հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցից թունավորման 13 դեպք, որոնցից 2-ը` Երևանում, 9-ը` Սյունիքում: Մեկական դեպք է գրանցվել Գեղարքունիքում և Եղեգնաձորում: Մայիսին կարիճի խայթոցի մեկ դեպք է արձանագրվել նաև Սյունիքի ՈՒյծ գյուղում:
Ինչպես նշեցին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունում` վերոնշյալ սողունների, զեռունների (ինչպես նաև մրջյունների) այս ձևով ակտիվացումը ոչ թե բազմացման-շատացման, սեզոնային և կլիմայական պայմանների փոփոխության հետ կապված գործոն է, այլ մարդկանց կողմից դրանց տարածքները (հողերի սեփականաշնորհում, տնտեսական գործունեության ծավալում) գրավելու պատճառ: Դրա հետևանքով վերոնշյալ կենդանիները, դուրս գալով իրենց «բնակավայրերից», ներխուժում են ընդհուպ մինչև մարդկային կացարաններ:
«Հայկական հանրագիտարանի» վկայությամբ, ՀՀ-ում բնակվում են օձերի 4 ընտանիքի 18 տեսակ։ (Դրանց թվում են` Պալլասի և կովկասյան մագլցող սահնօձերը, սովորական պսակաօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, պարսկական պսևդոցիկլոֆիսը): Թունավոր են համարվում գյուրզան, կովկասյան, տափաստանային սահնօձերն ու հայկական իժը:
Նույն աղբյուրի տեղեկությամբ, Կովկասում գոյություն ունեցող 5 տեսակի կարիճները, որոնցից 3-ը (սև հաստապոչ, դեղին և խայտաբղետ) բնակվում են Հայաստանում, թունավոր են: Սև և հաստապոչ մահացու թույնով կարիճները, որոնց երկարությունը 7-8 սմ է, գիշերային կենսակերպ են վարում: Ի տարբերություն սևի և դեղինի, խայտաբղետ կարիճների թույնը մահացու չէ:
Հավելենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն բոլոր մարզային պոլիկլինիկաներին դիմել է շրջաբերական նամակով, որում մասնավորապես նշվել է «Անտիգյուրզին» ձեռք բերելու անհրաժեշտության մասին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ