-
28.06.2014|
12:32
Գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության արդյունքում խախտվել է մարդու իրավունքը: Այսպես, Երևանի բնակչուհին դիմել էր հետաքննության մարմնին՝ հայտնելով, որ քրոջ դուստրը կեղծիքների միջոցով փորձել է տիրանալ իրենց հայրական տանը:
-
27.06.2014|
17:50
«Նախագահն է որոշում, թե որ երկրում ում նշանակել դեսպան: Համենայն դեպս, ես Յուրի Վարդանյանին հաջողություն եմ մաղթում, որովհետև Վրաստանը մեզ համար կարևորագույն երկիր է: Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը արտաքին քաղաքականության առումով մեր առաջնահերթություններից է»՝ անդրադառնալով Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելուն՝ ասել է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, որ հիմա արդարադատության նախարարն է:
-
27.06.2014|
17:44
Վերահսկիչ պալատը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում Վերահսկիչ պալատի ստուգումների մասին հիշատակմանը, պարզաբանել է.
-
27.06.2014|
16:39
Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և իր համախոհների այսօրվա դատական նիստն ավարտվեց նրանով, որ ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չճանաչեց: Նրանք բոլորը պնդեցին, որ պայքարում են հանուն հայրենիքի:
-
27.06.2014|
15:44
Շանթ Հարությունյանի և իր համախոհների՝ դատական ընդմիջված նիստը շարունակվեց մեղադրող Գևորգ Գևորգյանի միապաղաղ ձայնով մեղադրանքի ներկայացմամբ: Այնուհետև հարցեր ուղղվեցին ամբաստանյալի աթոռին հայտնված Ալեք Պողոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Հայկ Հարությունյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Միսակ Առաքելյանին, Սևակ Մնացականյանին:
-
27.06.2014|
15:41
Այսօր գրեթե կես ժամ ուշացումով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսված Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարությունն աչքի ընկավ միջադեպով:
-
27.06.2014|
12:31
Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ դիմում ենք սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին.
ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք:
-
27.06.2014|
01:00
Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանն այս ոլորտում մշտապես համարվել է սեփական խաղն առաջ տանող և արդարադատության նախարարների «թրի տակով» չանցնող մարդ:
-
26.06.2014|
17:10
Ֆրանսիայում կալանքի տակ են վերցրել Բորիս Բերեզովսկուն պատկանող անշարժ գույքը: Այդ մասին հաղորդում է ՌԴ գլխավոր դատախազի մամուլի ծառայությունը:
-
26.06.2014|
17:07
Այսօր նշվում է խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը: Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներին ազատազրկված անձինք պատմել են, որ Հայաստանում որպես խոշտանգման ժամանակակից զենքեր կիրառվում են առօրյայում օգտագործվող իրերը՝ գիրք, մատյան, ջրով լի պլաստիկ շիշ, պոլիէթիլենային տոպրակ, դույլ, ձեռնաշղթա…