Մահացել է հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Մենք ընկերներ էինք։ Ընտանիքներով, քաղաքական, գաղափարական, բլոտի, վեճի, կռվելու, բարիշելու, բոլոր առումներով՝ ընկերներ...
Անընդհատ մտքերով Բաքվի դատարաններում ու բանտերում եմ, որովհետև նորմալ, գիտակից հայի, մարդու համար ոչ մի կերպ հանդուրժելի չէ մերոնց այնտեղ գտնվելը և Հայաստանի պաշտոնական վերաբերմունքն ու քարոզչական նարատիվները:
Հայաստանում չեմ լսել որևէ տրամաբանական հիմնավորում այն մասին, թե ինչու Թրամփը կարող է ցանկանալ կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում։ Այսօր ԱՄՆ-ը պատերազմի մեջ է իր գլխավոր հակառակորդի՝ Ռուսաստանի դեմ, բայց ուրիշի ձեռքերով և հենց նրա տարածքում։ Այդ դեպքում ինչու՞ պետք է Թրամփը ցանկանա կանգնեցնել այս պատերազմը։ Ո՞ր երկրի ռազմա-ստրատեգիական դասագրքերում է գրված, որ նման դեպքերում պետք է պատերազմը կանգնեցնել։
Փետրվարի 13-16-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, ուր կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Փաշինյանի համար կարևոր չէ՝ Վաշինգտոնում կրոնական ազատության համաժողովի՞ն է մասնակցում, Փարիզում արհեստական բանականությանը նվիրված հավաքի՞ն, թե՞ Մյունխենում անվտանգության համաժողովին, նրա համար կարևորը Հայաստանից հեռու լինելն է։
Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք...
Ճակատագրի հեգնանքով Պետրոս Ղազարյանն առաջին հեռուստալրագրողն էր, ով 2018 թ. հուլիսին հրավիրեց ինձ "Կենտրոն" հեռուստաընկերություն` Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ կատարած ավազակային ներխուժման դրվագին անդրադառնալու համար: Միամիտ պետք չէ լինել կարծելու համար, թե այդ հրավերը նպատակ ուներ բացահայտելու իշխանազավթում իրականացրած նորաթուխ պաշտոնյաների հանցավոր վարքը. նպատակ կամ պատվեր կար հնարավորինս արդարացնել կամ մեղմել վերջիններիս արարքը, սակայն բերված փաստերի ու հիմնավորումների դիմաց Պետրոսը չկարողացավ զարգացնել հարձակողական ոճն ու անցավ պաշտպանության:
Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի վերաբերյալ կասեմ հետևյալը.
Դրոշը բարձրացվել էր 20 թվականի վերջում կամ 21-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...