ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
18.09.2012 | 02:19

...թետևական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ի հայրերը լուրջ աշխատանք են տանում ՀՀԿ-ական, ինչպես նաև իշխանական էլիտայում տեղ գտած անկուսակցական գործիչներին իշխանությունից պոկելու, իրենցով անելու համար: Ըստ լավատեղյակների, այդ գործը նրանց ոչ մի կերպ չի հաջողվում անել: Իսկ Վարդան Այվազյանի հետ կապված վերջին պատմությունն ընդհանրապես փսորեց նրանց ողջ ջանքը. հասկանալի դարձավ, որ նման դեպքում «կրակահերթեր» կարձակվեն ոչ միայն ներսից, այլև դրսից, ծովից և ցամաքից: Ըստ նույն աղբյուրների, Վարդան Այվազյանի հետ կապվածը դեռ «մանրուք» է: Բուն կինոն, «ապացույցների» փուլը կսկսվեն ավելի ուշ:

Դիտվել է՝ 5504

Մեկնաբանություններ