Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Եվրագոտու տնտեսական անկման ու աճի ԱՄՀ-ի կանխատեսումները

Եվրագոտու տնտեսական անկման ու աճի ԱՄՀ-ի կանխատեսումները
07.10.2012 | 19:10

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է միջազգային տնտեսության աճի 3,3 տոկոս նվազում: BBC-ն հաղորդել է, որ ԱՄՀ-ի պաշտոնական հաշվետվությունը կհրապարակվի 5 օրում և կպարունակի միջազգային տնտեսական աճի նոր գնահատականներ: 2013 թ. աշխարհի բոլոր երկրներում ՀՆԱ-ի ավելացման կանխատեսումը նվազել է 3.9-ից 3.6 տոկոսի: ԱՄՀ-ի փորձագետները 2012-ին եվրագոտում կանխատեսում են տնտեսական անկում և ՀՆԱ-ի նվազում մինչև 0.4 տոկոս, իսկ 2013-ին` 0,2 տոկոս տնտեսական աճ:

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ