Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մնացածի գնահատականները` ֆեյսբուքյան իմ էջում

Մնացածի գնահատականները` ֆեյսբուքյան իմ էջում
04.12.2012 | 14:56

Այսօր ԲՀԿ-ի տարածած հայտնի հայտարարության առնչությամբ ուզում եմ ասել հետևյալը: Մի կողմ թողնելով բոլոր բացականչական նշաններն ու լիրիկական զեղումները, որոնք բավականին շատ բան ասող ենթագիտակցական ժայթքումների արտահայտություն են, արձանագրում եմ, որ հաղորդագրության մեջ թացը խառնվել է չորին։ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում տպագրված և irates.am կայքէջում զետեղված «Սերժի համար Գագոյի նման մահակն է հաճելի» իմ նյութում Գագիկ Ծառուկյանի համար ես բառացիորեն գրել եմ հետևյալը. «Մարդ, որը նույն այդ սիրիահայերի համար մեկ լումա դեռ չի փոխանցել «Հայաստան» հիմնադրամին»: Ինչի դեմ ընդվզելու համար առնվազն պետք է ԲՀԿ-ական լինել:

Ոչինչ ասված չէ «Օգնիր եղբորդ» ակցիայի մասին: Իսկ որ Ծառուկյանը մինչև հիմա որևէ լումա չի փոխանցել «Հայաստան» հիմնադրամին, այդ մասին ամեն առավոտ ինձ տեղեկացնում է վերջինիս մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` ի պատասխան ամեն առավոտ կատարվող իմ զանգերի: Այսքանը:
Մնացածի գնահատականները` ֆեյսբուքյան իմ էջում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 10262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ