ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
25.12.2012 | 00:38

...թե Հայաստանում քաղաքականությունն արմատներ է ձգել ամեն տեղ, անգամ մշակութային ոլորտներում: Քաղաքական խաղեր են տալիս նույնիսկ առաջին հայացքից ապաքաղաքական թվացող մշակութային գործիչները:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի աշխատանքից ազատման մասին վերջին շրջանում շրջանառվող լուրերը նաև հենց այդ համատեքստում են, և դրանք դատարկ տեղը չեն առաջացել: Հավանաբար երաժիշտը որոշել է չբավարարվել իշխանական իր ազդեցիկ տանիքներով և իր համար նաև այլընտրանքային հովանավորներ ու տանիքներ է փնտրել ու գտել: Մասնավորապես, վերջին տարիներին ֆինանսավորում է ստացել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից:
Թոփչյանի այս խաղերը, այն էլ նախընտրական շրջանում, բնականաբար, դուր չեն եկել նրա հովանավորներին: Վերջերս հեռուստահարցազրույցներից մեկում իրեն Կոմիտասի հետ համեմատող երիտասարդ այս դիրիժորը, ինչպես ասում են, հավատարմության թեստը չի անցել և հայտնվել է ոչ հաճելի դրության մեջ:

Դիտվել է՝ 2327

Մեկնաբանություններ