ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ծաղիկները ծաղիկներ են նաև Մարսի վրա

Ծաղիկները ծաղիկներ են նաև Մարսի վրա
05.01.2013 | 23:26

Curiosity մարսագնացը, որ լուսանկարում է Կարմիր մոլորակի մակերևույթը, Երկիր է ուղարկել տարօրինակ մի պատկեր, որ NASA-ում անվանել են մարսյան ծաղիկ: Գիտնականները իսկապես չեն կարողանում հասկանալ, թե ինչ է ֆիքսել Curiosity-ին Մարսի Yellowknife Bay անվանակոչված հատվածում, բազմակի մեծացված և գունավորված լուսանկարներից նրանց է նայում սպիտակ ու հմայիչ անծանոթը, որ շատ նման է երկրային ձնծաղկի:

Դիտվել է՝ 2968

Մեկնաբանություններ