1981 թվականին Արտաշատում բացվեց Լենինգրադի «Էլեկտրոնստանդարտ» համամիութենական ԳՀԻ-ի գիտական բաժինը, որը մտնում էր Վալենտին Պրոլեյկոյի ղեկավարած գիտատեխնիկական վարչության կազմի մեջ, նա իմ անմիջական ղեկավարն էր:
Քառասուն երկար ու ձիգ դարեր են ձգվել այն ժամանակներից, երբ մարդիկ սկսեցին քաղաքներ, ամբարտակներ և բուրգեր կառուցել, բանաստեղծություններ հորինել և նայել աստղերին։ Եվ այդ քառասուն դարերի ընթացքում մարդկության հավատարիմ ուղեկիցներն են եղել իմաստությունն ու տգիտությունը, գթասրտությունն ու դաժանությունը։
Այսօր առավոտից բոլոր հայերը մի ճանապարհ ունեն՝ դեպի Ծիծեռնակաբերդ։ Ու անկախ նրանից՝ արև է, թե անձրև, ցուրտ է, թե տաք, այսօր բոլոր հայերը եթե ոչ ոտքով, մտքով ու սրտով անցնում են նույն ճանապարհը՝ դեպի Ծիծեռնակաբերդ։
90-ամյա Ժենյա Ամիրջանյանը (օրիորդական ազգանունը՝ Մելքոնյան) ամեն տարի ապրիլի 24-ին այցելում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, աղոթում նահատակված հարազատների, Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների և, առհասարակ, Մեծ եղեռնի բոլոր զոհերի հոգիների հանգստության համար:
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցու փլուզման լուրը շատ արագ տարածվեց սոցցանցերում: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում։ Փլուզվել է եկեղեցու կողային պատը՝ մոտ 180 քմ մակերեսով:
Թեպետ այս քաղաքի անվանումն ունի բազմաթիվ գրելաձևեր, իսկ խոշորագույն պատմաբան Ա. Ալպոյաճյանն իր ծավալուն աշխատությունը վերնագրել է «Պատմութիւն Եւդոկիոյ հայոց», ես կգործածեմ Թոկատ ձևը:
Այս անգամ մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես էին ամերիկացիներն իրենց միլիարդները ծախսում ԽՍՀՄ-ը քանդելու համար: Խորհրդային ցանկացած քաղաքացի վստահ էր, որ մեր հզոր կայսրությունը քանդողների մեջ էին Գորբաչովը, Շևարդնաձեն, Յակովլևը, Ալիևը և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի մյուս կարկառուն դեմքերը:
Ռազմական տեխնիկայի խափանման կամ կործանման պատճառ կարող էին դառնալ ինչպես ռադիոդետալներ արտադրող գործարանների խոտանը, այնպես էլ էլեկտրոնային սարքեր նախագծող կազմակերպությունների սխալ հաշվարկները: Կիրովաբադի հիբրիդ սխեմայի դեպքը բացառիկ էր ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության պատմության մեջ:
Թուրքական Անթալիա քաղաքի ափամերձ շրջանում հայտնաբերվել են մի քանի հազար տարի առաջ խորտակված նավի հետքեր: Այդ մասին գրում է korrespondent.net-ը` հղում անելով տեղական ТСН հեռուստաընկերությանը:
Նախ՝ սա խաղաղություն չէ, այլ՝ հրադադար:
Երկրորդ՝ խաղաղության հասնելու համար առնվազն անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Մենք էլ հրադադար ենք ստացել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։
Ավելին, Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեք հաղթող կամ պարտված չէ...