ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
15.01.2013 | 01:43

...թե երկար ժամանակ շշում փակված ջինը վերջերս շշից այնպես է դուրս թռել, որ ՀԱԿ-ին որևէ կերպ չի հաջողվում այն կրկին հետ մտցնել: ՀԱԿ-ի ոչ անհայտ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսումից հետո ասել էր, որ ՀԱԿ-ը, փաստորեն, գտնվում է կոմայի մեջ: ՀԱԿ-ի նիստերից մեկում վերջինիս ասածը ՀԱԿ-աբար ձևախեղել են ու հարցրել նրան` ինչո՞ւ ես ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է կոմայում ու «մահանում» է:

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ