Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Փոքր-մեծ, տխուր-ուրախ մարդը (Լույս իջնի հոգուդ, իմ անուշ ախպեր)

Սամվել ՍԵՎԱԴԱ. Փոքր-մեծ, տխուր-ուրախ մարդը (Լույս իջնի հոգուդ, իմ անուշ ախպեր)
07.02.2013 | 13:16

Երանի էն օրերին, Հովհաննես, երբ ընկերներով Արագած սարն էինք բարձրանում, մեզ հետ տանելով լավաշ, պանիր, պոմիդոր ու վարունգ, դեղձ ու ձմերուկ: Դա ե՞րբ էր...

Երանի էն օրերին, Հովհաննես, երբ միասին նստում էինք «պապլավոկում» ու «սկվազնյակում», ու դու, չարաճճի ժպիտը աչքերիդ անկյուններում, սուրճը ֆրթացնելով սրամտում էր միայն քեզ հատուկ հումորով: Դա ե՞րբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ միասին Լենինական էինք գնում ու ամբողջ ճանապարհին Վիսոցկի էինք լսում: Դա ե՞րբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ ես գալիս էի գրողների միություն, ու դու սեյֆից հանում էիր կոնյակը, սուրճն ու շաքարավազը, ինձ համար քաղցր սուրճ պատրաստում դանդաղ կրակի վրա: Դա ե՞րբ էր...
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ Երանի ու փոքրիկ աղջիկներիդ հետ գալիս էիք Աբովյան: Հետո մենք էինք գալիս ձեզ հյուր: Դա ե՞րբ էր..
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ քո սրամտությունների վրա բոլորս ծիծաղում էինք, բացի քեզնից: Դու միայն ժպտում էիր ու ծխում քո մշտական սիգարետը:
Երանի էն օրերին, Հովհաննես, երբ Միացյալ Նահանգներում կորցրել էիր քո ճամպրուկն ու շատ դարդոտել էիր, իսկ ես կատակում էի, թե`դարդ մի´անի, Հովիկ ջան, մի օր կգտնվի, մեկ է, քո շալվարը ոչ մի ամերիկացու հագին չի լինի:
Երանի էն օրը, Հովհաննես, երբ մենք կրկին միասին կլինենք` ընկերներով: Եթե երկնային արդարություն կա:

Դիտվել է՝ 7366

Մեկնաբանություններ