Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Երևան-Սևան ավտոճանապարհին 30-40 ավտոմեքենա են բախվել

Երևան-Սևան ավտոճանապարհին 30-40 ավտոմեքենա են բախվել
08.02.2013 | 17:11

Այսօր ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում մերկասառույցի հետևանքով բախվել են 30-40 ավտոմեքենա: ՃՏՊ-ի հետևանքով երկու տուժած տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: Դեպքի վայր են մեկնել ՃՃԿ ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է՝ 2572

Մեկնաբանություններ