Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հիմնական պայքարը 2018-ի համար է»

«Հիմնական պայքարը 2018-ի համար է»
14.02.2013 | 14:22

«Չեմ կասկածում, որ գործող նախագահը կվերընտրվի: Ընտրությունների արդյունքի հիմնական կրողը Սերժ Սարգսյանն է: Շատ կուզենայի, որ նա իրեն ազատ զգար և´ կադրային, և´ պետական -քաղաքական հարցերում: Այս առումով, կարծում եմ, բավականին լավ վիճակ ենք ունենալու»,-այսօր «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, պատասխանելով irates.am-ի` ինչպիսի՞ հետընտրական իրավիճակ կլինի Հայաստանում հարցին: «Այս ընտրությունների ելքը կանխորոշված է, և հիմնական պայքարը 2018-ի համար է լինելու»,- ասաց ակումբի հյուրը, հավելելով, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը վերականգման խնդիր ունեն և հետընտրական շրջանում հնարավոր է, որ այս առումով ակտիվություն ցուցաբերեն:
ՀԱԿ-ի` կուսակցության վերածվելու առնչությամբ էլ Իսագուլյանը նկատեց, որ ՀՀՇ-ն այս դաշինքով կարողացավ վերագտնել իրեն, ու քանի որ նման դաշինքի ներսում կոնսենսուսի հասնելը շատ դժվար է, ուստի ՀՀՇ-ն, որպես «առաջ քաշող» ուժ, ստեղծում է կուսակցություն, ինչն ավելի ընդունելի է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ