ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Սաֆարովյան ադրբեջանցի ժողովրդին տարբերում եմ Այլիսլիի ժողովրդից»

«Սաֆարովյան ադրբեջանցի ժողովրդին տարբերում եմ Այլիսլիի ժողովրդից»
22.02.2013 | 15:51

Գրող Լևոն Ջավախյանը նշում է, որ ինքն ադրբեջանցի գրող, «Քարե երազանքներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին օգնելու նպատակով դիմել է թուրք մտավորականությանը, քանի որ իսկապես ծանր վիճակ է ստեղծվել գրողի համար: «Դիմել եմ բոլոր առաջադեմ մտավորականներին, գրողներին, մինչև Մարկես, որ իրենց ձայնը բարձրացնեն»,- ասում է Ջավախյանը: Ջավախյանը, երբ փորձել է կապ հաստատել Այլիսլիի հետ Ռագըփ Զարաքոլուի միջոցով, նա պատասխանել է, որ ինքը շատ վախեցած է և խուսափել է հայ գրողից: Նա միայն հասցրել է տեղեկացնել, որ Այլիսլին այնպիսի վիճակում է, որ մտադիր է լքել հայրենի երկիրը, քանի որ չի դիմանում ճնշումներին: Ջավախյանը նկատեց, որ հայ գրողների մեջ կա այն մտայնությունը, թե ադրբեջանցի գրողը կարող է հանկարծ Նոբելյան մրցանակ ստանալ, իսկ ահա իրենք հետ մնան: «Էդ մարդը եփվում-խորովվում է, իսկ ահա մեզ մոտ ինչ են մտածում»,- ասաց նա: Մինչդեռ, ըստ նրա, հումանիզմը պետք է ամեն ինչից բարձր լինի, քանի որ ժամանակին հայ գրողներից Հովհաննես Թումանյանը, Խաչատուր Աբովյանը, Վարդգես Պետրոսյանն են անդրադարձել ժողովուրդների բարեկամության խնդրին: «Ես, իհարկե, զանազանում եմ սաֆարովյան ադրբեջանցի ժողովրդին Այլիսլիի ժողովրդից»,- ասում է հայ գրողը: Ջավախյանը նկատում է, որ իշխանությունները հայտնվել են փակուղու առաջ, և ժողովուրդների միջև հանդուրժողականություն սերմանելու համար պետք է իրար ձեռք մեկնեն մտավորականները: Նա կարծում է, որ Ադրբեջանում կան Այլիսլլի նման մտածող մարդիկ և կարելի է ժամանակի ընթացքում հասնել հանդուրժողականության: «Ո՞վ կպատկերացներ, որ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց` Հրանտ Դինքի սպանությունից հետո»,- հարցնում է գրողը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ