Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

16 էջով փաստարկված հիմքեր` 10 օրվա համար

16 էջով փաստարկված հիմքեր` 10 օրվա համար
04.03.2013 | 19:37

Սահմանադրական դատարանը սահմանված կարգով ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որ կքննարկվի տասնօրյա ժամկետում: Դիմումատուի փաստաբան Կարեն Մեժլումյանը տեղեկացրել է, որ ԿԸՀ որոշումները անվավեր ճանաչելու և ընտրությունների իրական արդյունքները արձանագրելու բավարար հիմքեր ներկայացվել են` 16 էջով փաստարկված:

Դիտվել է՝ 2274

Մեկնաբանություններ