Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
20.03.2013 | 15:14

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 22-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 23-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի, Հանրապետության, Մ.Մկրտչյան, Թումանյան, Պուշկին, Չայկովսկու, Արամի, Մելիք-Ադամյան, Փարպեցի, Եկմալյան, Ֆիրդուսի, Սարյան, Լեո փողոցների, Խանջյան 1-37, Նալբանդյան 1-21, 2-100, Վարդանանց 1-83, 2-18, Տիգրան Մեծի 1-15, Բուզանդի 83-101, Կողբացու 11-75, Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Մաշտոցի 7, 9, 20, 22, Պարոնյան 2-16 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 3767

Մեկնաբանություններ