Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
26.03.2013 | 15:09

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10.00 - 20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ-1 զանգվածի Րաֆֆու 45, 47, 49, Անդրանիկի 58-122 զույգ և 73-131 կենտ համարների, Բ-2 զանգվածի Ճառագայթային Ա, Բ, Վ, Գ, 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 շենքերի, Իսակովի պողոտայի 26-36 զույգ համարների, 36/1-36/4 շենքերի, Շահումյանի 7-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Դիտվել է՝ 2441

Մեկնաբանություններ