Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գյուղնախարարությունը զգուշացնում է`այս գիշեր ցրտահարության վտանգ կա

Գյուղնախարարությունը զգուշացնում է`այս գիշեր ցրտահարության վտանգ կա
24.04.2013 | 17:14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր հրատապ խորհրդակցություն` նվիրված անցած գիշեր եղանակային կտրուկ փոփոխության հետևանքով հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու առանձին տարածաշրջաններում արձանագրված ցրտահարության դեպքերի գնահատմանը և առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող վտանգի կանխարգելման միջոցառումներին:

Ըստ նախնական տեղեկատվության` Արտաշատի, Մասիսի և էջմիածնի տարածաշրջաններում հիմնականում տուժել են լոբազգի մշակաբույսերի և վաղահաս կատոֆիլի ցանքերը: Մասնակիորեն վնասվել են նաև խաղողի այգիները:

Գյուղնախարարության հասրակայնության կապերի բաժնից <<Իրատես de facto>>-ին տեղեկացրեցին, որ խորհրադկցության ժամանակ որոշվել է առաջիկա գիշերվա ընթացքում սպասվող ցրտահարության վտանգը կանխարգելելու համար` հորդորել նշված գոտիների գյուղացիական տնտեսություններին հնարավորինս առատ ոռոգել այգիներն ու բանջարանոցները, կրկին դիմել պայքարի ավանդական միջոցին` կիսաչոր բուսական մնացորդներով, աթարով կամ այլ հնարավոր միջոցներով կայուն ծխածածկույթի ստեղծմանը` ամբողջ տարածքի համար:

Գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվություն մատուցելու համար ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր` փոխնախարարների գլխավորությամբ, որոնք ողջ օրվա ընթացքում ԳԱՄԿ-երի մասնագետների ուղեկցությամբ կլինեն տեղերում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային և նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերևույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքն ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:

Նշված միջոցառումների պատշաճ ձևով կատարելու դեպքում` հնարավոր է բացառել սպասվելիք բերքի կորուստը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ