ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել. ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել»

«ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել. ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել»
01.05.2013 | 15:10

«Բարև Երևանի» միակ մրցակիցը ՀՀԿ-ն է իր կատարած կեղծիքներով: Այս դեպքում ՀՀԿ-ն դոպինգ է օգտագործել. ուստի նրան պետք է մրցապայքարից դուրս մղել: ՀՀԿ-ն պետք է դառնա փոքրամասնություն և մասնակցի քաղաքական կյանքին: Այդ կուսակցությունը երկար տարիներ մասնակցել է միայան երկիրը սասանելով: Նա պետք է հեռանա»,-այսօրվա իր ասուլիսում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին, նա ընդգծեց, որ եթե քաղաքական ուժերը մասնակցեին այդ ընտություններին, ապա իշխանությունը չէր կարողանա կեղծիքներ իրականացնել: Նա ցավ հայտնեց, որ հայ ժողովուրդը քսան տարվա ընթացքում այդպես էլ չսովորեց օգտագործել իր ընտրելու իրավունքը:
«ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում մի զեկույց կար Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ես իմ անհամաձայնությունն էի հայտնել ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին` նշելով, որ ընտրությունները կեղծված են եղել»,-ասաց բանախոսը և հավելեց, որ մայիսից Հայաստանը նախագահելու է Եվրախորհրդում և այդ վեց ամսվա ընթացքում մենք անելիքներ ունենք` կապված Հայաստանի ներկա իրավիճակի հետ:
«Մեր նեքին կյանքը շատ տեսանելի է Եվրոպայի համար: Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մենք ինքներս պիտի բուժենք մեզ, գտնենք մեր մեջ այդ ուժը և լուծենք մեր բոլոր խնդիրները: Ոչ ոք չի գալու մեզ համար ազգային պետություն ստեղծելու: Մենք պիտի հասկանանք, որ պիտի ունենալ ժողովրդավարական համակարգ և բանեցնել ազգային շահը»,-կոչ արեց «Ժառանգության» պատգամավորը:
Ինչ վերաբերվում է Երևանի ավագանու ընտրություններին, Զ.Փոստանջյանը գտնում է , որ այն պետական միջոցառում է, և եթե կուսակցությունն իսկապես պետության կողմն է, ապա պարտավոր է մասնակցել ընտրություններին, ներկայացնել իր գաղափարը և պայքարել այդ գաղափարի համար:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ