Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ոստիկանապետի «մեսիջները»

Ոստիկանապետի «մեսիջները»
13.05.2013 | 16:20

Տոնական օրերին, ի թիվս այլ հայտարարությունների, ուշագրավ բացահայտում արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նկատելով, որ Հայաստանի իրավապահ մարմիններին տրվող ֆինանսները «քչություն» են անում: «Ամեն մի մարդու վրա մի ոստիկան կլինի, եթե մարդիկ վճարեն ոստիկանությանը: Բայց հլը որ չեք վճարել նման գումար, սիրելի հարկատուներ, մենք այնտեղ ենք, որտեղ կարող ենք լինել ֆիզիկապես»,- հայտարարել է ոստիկանապետը: Սա համակարգում աշխատողների, հատկապես շարքային ոստիկանների սրտին «դարման» է եղել:

Մեր աղբյուրի դիտարկմամբ, վերջերս ոստիկանները ներքին «խորհրդակցությունների» ժամանակ շատ հաճախ են բարձրաձայնում աշխատավարձի ցածր լինելու հանգամանքը: Ավելին, Վլադիմիր Գասպարյանն այս հայտարարությամբ նաև անուղղակիորեն «հասկացնում» է «չուզողներին», որ նախքան իրենց ձախողումները ոստիկանների վատ աշխատանքի վրա բարդելը, բարի լինեն վճարել:
Մեր աղբյուրը պնդում է, որ այս խոսքերը հստակ հասցեատերեր ունեն, որոնք օլիգարխիկ-գործարար շրջանակից են և վերջերս ինչ-ինչ առիթներով դժգոհել են ոստիկանությունից, ինչը «եկել-ընկել» է ոստիկանապետի ականջը: Փաստորեն, Գասպարյանը նաև «մեսիջներ» է ուղարկել համապատասխան ուղղություններով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ